Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այս տարի հանրապետության ջրային օբյեկտներում խեղդվել է 10 մարդ

Այս տարի հանրապետության ջրային օբյեկտներում խեղդվել է 10 մարդ
10.07.2012 | 22:37

Անցած հինգ ամսում հանրապետության ջրային օբյեկտներում (Ախուրյան, Ազատ, Քասախ, Հրազդան, Գավառ և Արտավան գետեր) խեղդվել է 10 մարդ, որոնցից 3-ը՝ Սևանա լճում:

Ինչպես «Իրատես de facto»-ին ասացին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական բաժնում, վերոնշյալ դեպքերը մեծ մասամբ ձկնորության հետ կապված կամ դժբախտ պատահարներ են: Սևանա լճի դեպքերը տեղի են ունեցել այն լողափներում և տարածքներում, որոնք չեն հսկվում ջրափրկարարների կողմից:
Նշենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում ջրահեղձները ութն էին, որոնցից մեկը՝ Սևանա լճում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ